Պլաստիկ վիրաբուժությունը բժշկության հատուկ ոլորտ է, որը կենտրոնացած է մարմնի արտաքին տեսքի և ֆունկցիոնալության վերականգնման, բարելավման վրա։ Այն ներառում է ինչպես վերականգնողական վիրաբուժություն` ֆիզիկական վնասվածքների կամ անոմալիաների շտկում, այնպես էլ էսթետիկ (կոսմետիկ) վիրաբուժություն, որի նպատակն է բարելավել արտաքին տեսքը։ Անկախ այն հանգամանքից թե ինչ միջամթություն է իրականացվում բժշկական, թե էսթետիկ, պլաստիկ վիրաբուժական միջամտությունները նպաստում են հասնել բնական և ներդաշնակ արդյունքների ՝ կիրառելով առաջատար վիրաբուժական տեխնոլոգիաներ։