Օտոպլաստիկա
Օտոպլաստիկան՝ ականջի պլաստիկ վիրաբուժության մի տեսակ է, որը նախատեսված է ականջների ձևի, դիրքի կամ չափի շտկման համար։ Այս վիրահատությունը կարող է բարելավել արտաքին տեսքը, բարձրացնել ինքնավստահությունը և լուծել ծննդյան հետ կապված կամ վարակից առաջացած խնդիրներ։
Վիրահատությունը սովորաբար կատարվում է տեղային անզգայացման ներքո, տևողությունը մոտ 1-2 ժամ է։ Վերականգնումը արագ է, և հիվանդները կարող են վերադառնալ առօրյա գործերին 1-2 շաբաթում։