Բլեֆարոպլաստիկա
Բլեֆարոպլաստիկան վերին և ստորին կոպերի պլաստիկ վիրահատություն է, որի միջոցով հեռացվում է ավելորդ մաշկը, ճարպային կուտակումները կամ մկանային թուլությունը։ Այս միջամտությունը վերացնում է «հոգնած» տեսքը, բարելավում տեսողությունը (երբ կոպերը կախված են) և ապահովում երիտասարդ, թարմ արտահայտություն։ Վիրահատությունն անցնում է արագ, վերականգնման շրջանն էլ՝ համեմատաբար կարճ։