Իմպլանտացիան ժամանակակից ստոմատոլոգիայի ամենաարդյունավետ լուծումներից է՝ բացակայող ատամների փոխարինման համար։ Իմպլանտը հանդիսանում է արհեստական արմատ, որը տեղադրվում է ծնոտի մեջ և հանդիսանում է հուսալի հիմք պսակի կամ պրոթեզի համար։
Մեր կլինիկայում մենք առաջարկում ենք.
✔ Բարձր որակի իմպլանտներ՝ Nobel Biocare, AlphaBio, AB Dental
✔ Թվային պլանավորում և 3D մոդելավորում՝ ճշգրիտ տեղադրման համար
✔ Հնարավորություն՝ մեկօրյա իմպլանտացիայի և ժամանակավոր պսակի տեղադրման
✔ Վիրահատություն՝ ցավազրկման պայմաններում՝ ապահով և հարմարավետ միջավայրում
Իմպլանտացիայի շնորհիվ վերականգնվում է ոչ միայն Ձեր ժպիտը, այլ նաև ծամելու լիարժեք ֆունկցիան՝ առանց հարևան ատամների վնասման։